Stairway to Heaven
Երկինք տանող աստիճան

 

There’s a lady who’s sure all that glitters is gold Կա մի կին, որ համոզված է՝ ամեն փայլող բանը ոսկի է,
And she’s buying a stairway to heaven. Եվ նա գնում է աստիճան, որով երկինք կբարձրանա։
When she gets there she knows, if the stores are all closed Եթե նա տեղ հասնի և պարզվի, որ բոլոր խանութները փակ են,
With a word she can get what she came for. Մի բառով կարող է ստանալ այն, ինչի համար եկել է։
Ooh, ooh, and she’s buying a stairway to heaven. Օհ, և նա գնում է աստիճան, որով երկինք կբարձրանա:
There’s a sign on the wall but she wants to be sure Պատին կա նշան, բայց նա ուզում է համոզված լինել,
‘Cause you know sometimes words have two meanings. Որովհետև, ինչպես գիտեք, երբեմն բառերն ունեն երկու իմաստ։
In a tree by the brook, there’s a songbird who sings, Առվակի կողքին՝ ծառի վրա, մի թռչուն երգում է․
Sometimes all of our thoughts are misgiven. Երբեմն մեր բոլոր մտքերը մոլորեցնող են։
Ooh, it makes me wonder, Օհ, դա ինձ մտածելու տեղիք է տալիս,
Ooh, it makes me wonder… Օհ, դա ինձ մտածելու տեղիք է տալիս…
There’s a feeling I get when I look to the west, Մի զգացողություն եմ ունենում ՝ նայելով արևմուտք,
And my spirit is crying for leaving. Եվ ոգիս ազատություն է տենչում։
In my thoughts I have seen rings of smoke through the trees, Մտքերումս տեսել եմ ծառերի արանքով անցնող ծխի օղակներ,
And the voices of those who stand looking. Եվ նրանց ձայները, ովքեր կանգնած դիտում են այդ․․․
Ooh, it makes me wonder, Օհ, դա ինձ մտածելու տեղիք է տալիս,
Ooh, it makes me wonder… Օհ, դա ինձ մտածելու տեղիք է տալիս…
And it’s whispered that soon, if we all call the tune, Ասում են՝ եթե մենք իմանանք մեղեդին,
Then the piper will lead us to reason. Սրնգահարը կասի մեզ այս ամենի պատճառը,
And a new day will dawn for those who stand long, Եվ նոր օր կսկսվի նրանց համար, ովքեր երկար սպասել են,
And the forests will echo with laughter. Եվ անտառները ծիծաղով կարձագանքեն։
If there’s a bustle in your hedgerow, don’t be alarmed now, Եթե քո այգում աղմուկ է, մի անհանգստացիր,
It’s just a spring clean for the May queen. Պարզապես գարունը Մայիսյան Թագուհուն է դիմավորում
Yes, there are two paths you can go by, but in the long run Այո, կա երկու ճանապարհ, բայց վերջին հաշվով
There’s still time to change the road you’re on. Դեռ կա ժամանակ փոխել ուղղությունը,
Ooh, it makes me wonder. Օհ, դա ինձ մտածելու տեղիք է տալիս…
Your head is humming and it won’t go, in case you don’t know, Գլխումդ աղմուկ է, և այն չի անցնի, եթե դու չգիտես,
The piper’s calling you to join him, Որ սրնգահարը կանչում է միանալ իրեն,
Dear lady, can you hear the wind blow, and did you know Սիրելիս, լսու՞մ ես, ինչպես է փչում քամին, և գիտե՞իր արդյոք`
Your stairway lies on the whispering wind? Քո աստիճանը ճոճվում է թույլ քամուց:
And as we wind on down the road Եվ երբ իջնում ենք ճանապարհով,
Our shadows taller than our soul. Մեր ստվերները մեր հոգիներից վեհ են,
There walks a lady we all know Այնտեղ է քայլում այն կինը, ում բոլորս ճանաչում ենք,
Who shines white light and wants to show Ով ճերմակ լույսով փայլում և ուզում է ցույց տալ՝
How everything still turns to gold. Ինչպես է ամեն ինչ դեռ վերածվում ոսկու,
And if you listen very hard Եվ եթե շատ ուշադիր լսես,
The tune will come to you at last. Դու նույնպես կլսես այն մեղեդին,
When all are one and one is all․ Երբ ամենը մեկի մեջ է, և մեկն՝ ամենի։
To be a rock and not to roll.․․ Լինել քար և չգլորվել․․․
And she’s buying a stairway to heaven.․․ Եվ նա գնում է աստիճան, որով երկինք կբարձրանա․․․

Թարգմանիչ ՝ Մարիա Այանյան
Խմբագիր ՝ Արմինե Գրիգորյան

Advertisements